23 09 2025
Հայ կոմպոզիտորների հոբելյանական երեկո Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 22-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված հայ կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի (105), Ալեքսանդր Հարությունյանի (105) և Էդգար Հովհաննիսյանի (95) հոբելյաններին։
«Հայ կոմպոզիտորների հոբելյանական երեկո» խորագրով համերգի շրջանակում ներկայացվել է՝
- Ղազարոս Սարյան. «Հայաստան» սիմֆոնիկ պաննո, մաս 1՝ «Գառնի» (փոխադրումը լարային քառյակի համար՝ Ռուբեն Ասատրյանի),
- Ղազարոս Սարյան. Կվարտետ № 2,
- Ալեքսանդր Հարությունյան. Կվարտետ № 1,
- Էդգար Հովհաննիսյան. Կվարտետ № 3, op. 24։
Համերգը եզրափակվել է Կոմիտասի ստեղծագործություններով։
Լրահոս